«Ամենաանկեղծն ամբողջ կարիերայի ընթացքում». Սելենա Գոմեսը՝ նոր ֆոտոշարքում

13:36   6 փետրվարի, 2020

Երգչուհի եւ դերասանուհի Սելենա Գոմեսը, որը նախորդ տարի վերականգնվում էր դեպրեսիայից, զարմացրել է նոր ֆոտոշարքով «Dazed» պարբերականի համար։ Արեւմտյան լրատվամիջոցներն այն արդեն անվանել են ամենաանկեղծը նրա ամբողջ կարիերայի ընթացքում։

Լուսանկարներից մեկում նա մերկ մարմնին կրորմ է ավստրալացի դիզայներ Անդրեաս Քրոնտալերի հեղինակած բյուստեն։ Մյուսում նա կրում է շոտլանդացի մոդելյեր Քրիստոֆեր Քեյնի կաշվե զգեստը, իսկ կերպարն ամբողջացնում է Vaquera ապրանքանիշի՝ արհեստական մարգարտից պատրաստված վզնոցը, գրում է Lenta.ru-ն։ 

Սելենան նաեւ պատմել է դեպրեսիայի պատճառի՝ առողջական խնդիրների մասին։ 2012թ.-ին նրա մոտ գայլախտ է ախտորոշվել։ 2017թ.-ին նա երիկամի փոխպատվաստման վիրահատության է ենթարկվել։ Երգչուհին հայտարերել է, որ չի զղջում ամենի համար, ինչ ստիպված է եղել վերապրել։

«Ես նկատի ունեմ, որ կցանկանայի, որ ինձ հետ որոշակի բաներ տեղի չունենային։ Բայց առանց դրա ես ձայն չէի դառնա մարդկանց համար, որոնք ստիպված էին անցնել նույնպիսի փորձությունների միջով»,- ասել է նա։ Սելենան կարծում է, որ իր օրինակը մյուսներին պայքարելու ուժ է տալիս։



© NEWS.am STYLE