Քենդալ Ջեններն ու Հադիդ քույրերը՝ սեզոնի ամենանորաձեւ վերնազգեստով

14:36   6 փետրվարի, 2020

Burberry-ն ներկայացրել է գարուն-ամառ 2020 նոր գովազդային արշավը, որն արվել է ապրանքանիշի դասական բեժ երանգներում։ Ֆոտոշարքին մասնակցել են մոդելներ Քենդալ Ջենները, Մոնա Տուգարդը, Ֆրեյա Բեխա Էրիքսենը, Ռիան վան Ռոմպեյը, Բելա եւ Ջիջի Հադիդները, որոնք կրել են սեզոնի ամենաարդիական վերնազգեստը՝ դասական տրենչ։

Նրանք ներկայացրել են ապրանքանիշի ավադնական իրերը՝ տրենչ, երեկոյան կոստյումներ, ինչպես նաեւ ցուցադրել պայուսակների հավաքածուն, որոնք ստեղծելու համար Burberry-ի ստեղծագործական տնօրեն Ռիկարդո Տիշիին ոգեշնչել է նորաձեւության տան հիմնադիրը՝ Թոմաս Բերբերին, գրում է Blueprint-ը։

«Ես մի քանի սեզոն եմ անցկացրել՝ գտնել համար ապրանքանիշի նոր վիզուալ լեզուն եւ յուրօրինակությունը։ Ես զգում եմ, որ նոր արշավը սկիզբ է»,- ասել է Տիշին։



© NEWS.am STYLE