«Շատերն են փորձելու քեզ ցավեցնել. պարզապես, պետք է ընտրես՝ ում համար արժե տառապել». 10 ազդեցիկ միտք Բոբ Մարլիից, որի ծննդյան օրն է այսօր

15:05   6 փետրվարի, 2020

1945 թ-ի փետրվարի 6-ին լույս աշխարհ է եկել ճամայկացի հայտնի երաժիշտ ու երգիչ, ռեգգի ժանրի ամենահայտնի կատարող Բոբ Մարլին: Նրա շնորհիվ երաժշտության այս ոճը մեծ տարածում գտավ, ինչպես Ճամայկայում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

Նրա ամենահայտնի հիթերից են՝ «A lalala long», «No Women No Cry», «Is This Love», «Don't Worry Be Happy», «One Love» եւ այլն:

Երաժիշտը ռաստա կոչվող կրոնական շարժման հետեւորդ էր, ինչի պատճառով էլ հրաժարվել է ոտքի բութ մատի ամպուտացիայից, երբ նրա մոտ հայտնաբերել են մելանոմա:

Մարլին երկար է փորձել բուժվել հիվանդությունից, սակայն 1981 թ-ին մահացել է դրա պատճառով:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Բոբ Մարլիի հայտնի եւ ոգեւորող մտքերից մի քանիսը:

«Մի շահիր աշխարհը՝ հոգիդ կորցնելու գնով: Իմաստությունն ավելի թանկ է, քան արծաթը կամ ոսկին»:

«Երաժշտության ամենադրական կողմերից մեկն այն է, որ երբ այն քեզ հարվածում է, ոչ մի ցավ չես զգում»:

«Ամեն մարդ ինքն իրավունք ունի որոշելու իր ճակատագիրը»:

«Ես միայն մի մեծ նպատակ ունեմ՝ ուզում եմ, որ բոլոր մարդիկ՝ սեւ, սպիտակ, չինացի… բոլորը միասին ու համերաշխ ապրեն»:

«Ես ոչ սեւ, ոչ էլ սպիտակ մարդկանց կողմից են: Ես միայն Աստծո կողմից եմ»:

«Այսօրվա ուրախ պահերը դառնալու են մեր վաղվա տխրությունը»:

«Շատերն են փորձելու քեզ ցավեցնել, դու, պարզապես, պետք է ընտրես, թե ում համար արժե տառապել»:

«Աստված ինձ ուղարկել է Երկիր մոլորակի վրա, որպեսզի ես մի բան անեմ, եւ ոչ ոք ինձ չի կարող կանգնեցնել: Եթե Աստված ցանկանա, ես կկանգնեմ, բայց երբեք չեմ ենթարկվի մարդկանց»:

«Միգուցե շատ ամիսներ եւ տարիներ պահանջվի, բայց ճշմարտությունը միշտ էլ ջրի երես է դուրս գալիս»:

«Ես մի ժամանակ եղել եմ այստեղ ու վերադառնալու եմ…»:

Լուսանկարը՝ Jamaicans.com



© NEWS.am STYLE