Նոր հավաքածուի ցուցադրության ընթացքում Nike-ը հարգել է Կոբի Բրայանտի ու նրա 13-ամյա դստեր հիշատակը

16:59   6 փետրվարի, 2020

Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա շրջանակներում անցկացվել է Nike-ի ավանդական ֆորումը, որի ընթացքում ապրանքանիշը ներկայացրել է նոր հավաքածուները, այդ թվում 2020թ.-ին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար մարզահագուստը, պոլոները, վազքի համար շորտերը, սպորտային կոստյումները, գլխարկները եւ այլն։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от PE✪PLETALK.RU (@peopletalkru)

Միջոցառման ընթացքում Nike-ը հարգել է նաեւ հունվարի 26-ին ավիավթարի հետեւանքով մահացած Կոբի Բրայանտի եւ նրա 13-ամյա դստեր հիշատակը. ցուցադրության ընդմիջմանը պոդիում են բարձրացել երեխաներ, որոնք NBA-ի լեգենդար աստղի եւ Ջաննայի համարներով՝ 24, 8, 2, բաստկետբոլային շապիկներ էին կրում։

Կոբին Nike-ի հետ համագործակցել է 2003թ.-ից։ Այդ ընթացքում նրանք սպորտային կոշիկների 17 մոդել են թողարկել (նրա մահվանից հետո Kobe շարքի բոլոր մոդելները վաճառել են երկու օրվա ընթացքում)։

 

Աղբյուրը՝ Peopletalk



© NEWS.am STYLE