Սկանդալային էսկորտ մոդել Նաստյա Ռիբկան իրապատում-շոուի մասնակից է դարձել

19:19   6 փետրվարի, 2020

Մոդել Նաստյա Ռիբկան (Անաստասիա Վաշուկեւիչ) դարձել է «Последний герой. Зрители против звезд» («Վերջին հերոս. հեռուստադիտողն ընդդեմ աստղերի») իրապատում-շոուի մասնակից, որը նկարահանվել է Ֆիլիպիններում։ Այս մասին Lenta.ru-ին հայտնել են «ТВ-3» հեռուստաընկերության մամուլի ծառայությունից, որով շոուն կհեռարձակվի։

Настя Рыбка мечтает пробыть на проекте хотя бы день

«Ես ցանկանում եմ գոնե մի քանի օր լինել առանց հեռախոսի եւ առանց այն մարդկանց, որոնք մշտապես ինչ-որ բան են սպասում ինձանից... Հույս ունեմ, որ ինձ դուրս չեն անի առաջին օրը։ Դա ինձ համար արդեն հաղթանակ կլինի։ Բայց կարծես թե այնտեղ այդքան արագ դուրս չեն անում գեղեցիկներին»,- Նաստյայի խոսքերը մեջբերել է Life.ru-ն։

Աստղային թիմի կազմում են հայտնվել Նադեժդա Անգարսկայան, Նատալյա Բարդոն, Եվգենի Պապունաիշվիլին, Լուկերյա Իլյաշենկոն, ռեփեր Պտախան, Ալեքսեյ Վոեւոդան, Ելենա Պրոկլովան եւ Էրիկ Կիտուաշվիլին։

Насте Рыбке и Алексу Лесли грозит 20 лет тюрьмы за изнасилование

Նաստյա Ռիբկան հայտնիություն է ստացել, երբ սոցիալական ցանցերում տեղեկատվություն է հրապարակել ձեռնարկատեր Օլեգ Դերիպակսայի անձնական կյանքի մասին։ Գործարարը դատարան է դիմել, պահանջել ջնջել բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը։ Վակուշեւիչին եւ նրա ընկերոջը՝ Ալեքս Լեսլիին, 2018թ.-ի փետրվարին ձերբակալել են Թաիլանդում, իսկ 2019թ.-ի հունվարին օդանավով արտաքսել  են Մոսկվա։



© NEWS.am STYLE