Սուպերմոդել Իրինա Շեյքը նկարահանվել է էրոտիկ հոլովակում

23:14   6 փետրվարի, 2020

Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը նկարահանվել է British Vogue նորաձեւության ամսագրի շապիկի պրոմոյում։  YouTube-ում հրապարակված կադրերում 34-ամյա մանեքենուհին ներկայացել է միանգամայն անսովոր եւ բաց զգեստով, որը գրեթե չի թաքցնում սուպերմոդելի մարմինը:

Ընդ որում, սուպերմոդելի ձեռքին կենդանի օձ է, իսկ նրա պարանոցին օձի տեսքով վզնոց է։

Скриншот из видео

Ավելի ուշ աստղն իր Instagram-ում նկարահանման տեսանյութն ավելացրել։ Հոլովակը մեծ աղմուկ է բարձրացրել։ Որոշ օգտատերեր իրենց անհանգստությունն են հայտնել վտանգավոր սողունի հետ նկարահանումների պատճառով։ Սակայն նրանց մեծ մասը հիացել է համարձակ եւ սեքսուալ ֆոտոշարքով։



© NEWS.am STYLE