Նախաճաշ՝ ջրում. Քրիստինա Ասմուսը Մալդիվներից լուսանկար է հրապարակել

10:07   7 փետրվարի, 2020

«Տեքստ» ֆիլմի աստղ Քրիստինա Ասմուսը հանգստանում է Մալդիվներում առանց ամուսնու, ինչն, ի դեպ, առաջին անգամը չէ: Դերասանուհին գրեթե միշտ առանձնին է ճանապարհորդում: Ընդ որում, նա չի մոռանում Instagram-ում լուսանկարներ հրապարակել, այդ թվում լողազգեստով ու օվկիանոսի ֆոնին:

Միայն թե հետեւորդները նկատել են, որ Քրիստինան չափազանց շատ է տարվել ռետուշով: Աստղի լուսանկարներից մեկում կարելի է նկատել, որ նրա լողազգեստը «լղոզվել է», եւ դրա մի մասը, չգիտես՝ ինչու, հայտնվել է Քրիստինայի ոտքին:

«Երկարացրել է ոտքերը, այնպես, որ լողազգեստը լղոզվել է»,- հետեւորդները ծիծաղել են Ասմուսի վրա:

Ընդ որում, այս բացթողումը, կարծես թե, չի շփոթեցրել նրան: Առավել եւս, որ շրջակայքում այսպիսի գեղեցկություն է ու ծառայություն: Դերասանուհին երկրպագուների հետ կիսվել է իր վաղեմի երազանքով՝ ցույց է տվել արտասովոր նախաճաշը լողավազանում:

Comedy Club-ի անդամի կնոջ սննդակարգում ներառված են տրոպիկական մրգեր, պանիրներ, թխվածք, թարմ քամած հյութեր եւ սուրճ: Նա վարդագույն լողազգեստ է կրել եւ հավաքել մազերը: Դերասանուհու կերպարն ամբողջացրել են արեւային ակնոցն ու թեթեւ դիմահարդարումը:

Աղբյուրը՝ ռուսական լրատվամիջոցներ, Instagram 



© NEWS.am STYLE