Իսկ փեսացու եղե՞լ է. Վոլոչկովան մտափոխվել է ամուսնության հարցում, բայց նրա մոտ է շտապել վարդերով անծանոթը

12:28   7 փետրվարի, 2020

Անաստասիա Վոլոչկովան մասնակցել է Ալլա Դովլատովայի «Երեկոյան շոու»-ին («Вечернее шоу»), որի ընթացքում անկեղծ հարցազրույց է տվել: Նա պատմել է, որ հոկտեմբերի 20-ին հարսանիք չի անի:  

Խոսակցության ընթացքում հաղորդավարուհին պատրաստակամություն է հայտնել նրա հարսանիքնին թամադա լինել, ընդ որում՝ ամբողջովին անվճար: Ի պատասխան բալետի սկանդալային պարուհին ծիծաղել է՝ նշելով, որ այդ օրը՝ 2020թ.-ի հոկտեմբերի 20-ը, ընտրել է ոչ թե ինքը, այլ լրագրողները:

Բալետի արտիստը հասկացրել է, որ այդ օրը հարսանիք չի լինի, քանի որ ինքը նույնիսկ ամուսնանալու համաձայնություն չի տվել: «Ինձ ամեն ինչ գոհացնում է: Ինձ գոհացնում են այն հարաբերությունները, որոնք հիմա կան»,- բացատրել է Անաստասիա Վոլոչկովան: Ընդ որում, նա խոստովանել է, որ կցանկարանար հարսանիք կազմակերպել: Բալետի պարուհին նշել է, որ իր համար կարեւոր չէ անձնագրում կնիքի առկայությունը, իրեն ավելի շատ տոնն է հարկավոր:

«Որովհետեւ հենց այդ տոնի զգացումն է ամրացնում հարաբերությունները»,- կարծիքն արտահայտել է արտիստը: Վարկած կա, որ Վոլոչկովան փեսացու չի ունեցել եւ չունի, եւ այդ ամենը նրա անառողջ պատկերացման պտուղներն են: Կամ էլ նա հատուկ է արել՝ հերթական անգամ հայտնիություն ձեռք բերելու համար:

Ընդ որում, բոլորովին վերջերս Վոլոչկովան հանստանում էր էկզոտիկ հանգստավայարում, որտեղ ելույթ էր ունենում ռուսական խումբը: Հենց այնտեղ էլ նրան լուսանկարել են իրենից երիտասարդ տղամարդու հետ…

Ընդ որում, եթերից անմիջապես հետո բալետի արտիստը Inmstagram-ում հրապարակում է արել, որ ինչ-որ տղամարդ առեւանգել է իրեն:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Анастасия Волочкова (@volochkova_art)

Վոլոչկովայի ելեւէջներն ամբողջությամբ բաղկացած են դերբայական դարձվածներից, բայց կարելի է պատկերացնել, որ անծանոթը նրա ետեւից եկել է «սիրելի սպիտակ վարդերի ծաղկեփնջով՝ ինձ վերցնելով «Maybach»-ից եւ գողանալով բոլորից»:

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Dni.ru, April Club News,

«Только никому» Telegram-յան ալիք, Instagram



© NEWS.am STYLE