Սիլվա Հակոբյանի եւ դստեր քնքուշ լուսանկարը

23:34   6 փետրվարի, 2020

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրում Սիլվան պատկերված է 6 ամսեկան դստեր՝ Միլայի հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ ու ամուր գրկել է դստերը։ Սիլվայի եւ Միլայի կողքին երեւում է գեղեցիկ տորթը։ «Շնորհավոր Միլայի 6 ամսականը», -մեկնաբանությունների հատվածում գրել է երգչուհին։ Հետեւորդները շնորհավորել են եւ բազում բարեմաղթանքներ ու հաճոյախոսություններ հղել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սիլվան պատկերված էր ամուսնու ու դստեր՝ Միլայի հետ։ Հայրիկը գրկել էրդստերը, Սիլվան բռնել էր նրա ձեռքը։ «Ընտանիք»,- մեկնաբանությունների հատվածում այս հեշթեգն էր օգտագործել երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE