«Սկսվեց». Սոֆի Մխեյանի լուսանկարը Վենետիկից

10:39   7 փետրվարի, 2020

Երգչուհի Սոֆի Մխեյանն Իտալիայում արված լուսանկարներ է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարկաված կադրերում Սոֆին casual ոճում է. նա ջինսե տաբատ է կրում, մոխրագույն վերարկու։ Երգչուհին վառ աքսեսուարներ է ընտրել՝ շարֆ, արեւային ակնոց, պայուսակ։ «Սկսվեց»,- լուսանկարը մակագրել է Սոֆին ՝ օգտագործելով նաեւ «Վենետիկ» հեշթեգը։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Վիեննայի միջազգային օդանավակայանում։ Երգչուհին ջինսե տաբատ էր կրում, վարդագույն բլուզ եւ մուգ գունի ժիլետ։ Նա սպորտային կոշիկներ էր ընտրել, արձակել մազերը, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ «Դեպի Վենետիկ»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE