Դիանա Գրիգորյանը՝ վառ շպարով

12:53   7 փետրվարի, 2020

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում վառ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Դիանան սպիտակ վերնաշապիկ է կրում ու վանդակավոր հագուստ։ Նա արձակել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին. ընդգծված են աչքերն ու շուրթերը։ Հետեւորդները հաճոյախոսություններ են գրել։

Օրերս հրապարակված կադրերում Դիանան սեւ զգեստ էր կրում, որն առանձնանում էր ասիմետրիկ ձեւվածքով։ Սցենարիստն այն համադրել էր երկարաճիտ կոշիկների հետ։ Նա արձակել էր մազերը, վառ շպար ընտրել։ Հետեւորդները գնահատել էին կերպարն ու շտապել հաճոյախոսություններ անել. «Շատ գեղեցիկ եք», «Ինչպես միշտ գեղեցիկ եք, Դիանա ջան»։



© NEWS.am STYLE