«Արժանիքները, որոնք գնահատում ենք ուրիշների մեջ, հավասարապես պատկանում են նաեւ մեզ». Լիլի Սարգսյան

13:56   7 փետրվարի, 2020

«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում մոդելը բաց գույնի ջինսե տաբատ է կրում, սեւ-սպիտակ, վանդակավոր պիջակ։ Լիլին դրանք համադրել է սեւ երիարաճիտների հետ։ Նա արձակել է մազերն ու շպարված չէ։ «Արժանիքները, որոնք մենք գնահատում ենք ուրիշների մեջ, հավասարապես պատկանում են նաեւ մեզ, մենք նկատում ենք միայն այն, ինչ ունենք ինքներս...»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրում Լիլին ուլտրակարճ, կարմիր երանգի պիջակ զգեստ էր կրում։ Նա արձակել էր մազերը, առանց շպարի էր։  Իսկ հրապարակմանը կից նա գրել էր․ «Մեր մասին վատը մտածում են միայն նրանք, ովքեր մեզնից վատն են, իսկ նրանք, ովքեր մեզնից լավն են, պարզապես մեր մասին մտածելու ժամանակ չունեն»։



© NEWS.am STYLE