«Հիասքանչ». Սոնա Ռուբենյանի լուսանկարը Երեւանի կենտրոնից

14:19   7 փետրվարի, 2020

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Երեւանի կենտրոնում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին ամբողջությամբ սեւ հագուստ է կրում՝ բլուզ եւ վերարկու։ Նա հավաքել է մազերն ու առանց շպարի է։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Սոնան չի մակագրել հրապարակումը, իսկ հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել. «Նրբաճաշակ», «հիասքանչ»։

Օրերս հրապարակված կադրերն արվել էին Գառնիում։ Երգչուհին ոճային կերպարում էր. նա սեւ տաբատ էր ընտրել, մորխագույն վերարկու։ Կերպարն ամբողջացրել էին երկարաճիտ կոշիկներն ու գլխարկը։ Երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել, իսկ հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել նրան. «Գեղեցկուհի», «ամենասիրուն Սոնա»։



© NEWS.am STYLE