«Շատ սիրուն». Հասմիկ Խոջյանի երեկոյան կերպարը

15:17   7 փետրվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ամբողջությամբ սեւ հագուստ է կրում՝ տաբատ եւ փայլուն բլուզ։ Հասմիկը դրանք համադրել է գոտու հետ։ Դերասանուհին արձակել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական մեկնաբանություններ գրել. «Շատ սիրուն ես», «Ինչպես միշտ փայլում ես»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երիտասարդ դերասանուհին սեւ, ժանեկավոր հագուստ է կրում։ Նա արձակել էր մազերը, բախապատվություն տվել արտահայտիչ շպարին. ընդգծված էին շուրթերն ու աչքերը։



© NEWS.am STYLE