«Պատրաստ ճանապարհորդությանը». Քիմ Քարդաշյանը ցույց է տվել՝ ինչպես պաշտպանել կորոնավիրուսից

14:59   7 փետրվարի, 2020

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը միշտ տեղյակ է արդիական խնդիրներից։ Այս անգամ նա ցույց է տվել՝ ինչպես է հարկավոր թռիչքի ընթացքում պաշտպանվել կորոնավիրուսից։

Ким Кардашьян боится коронавируса

Աստղն իր հետ դեղամիջոցներ է վերցրել, վիտամին C եւ հիգիենիկ ձեռնոցներ։ Քիմը նաեւ հատուկ բժշկական դիմակ է կրել՝ աջակցելով իր ընկերոջ՝ Սայմոն Հակի ապրանքանիշին։ Կորոնավիրուսի սկսվելուց հետո նրա Judy ապրանքանիշը սկսել է «վթարային կոմպլեկտներ» վաճառել նրանց համար, ովքեր վախենում են հայտնվել վարակվածների շարքում։ «Պատրաստ ճանապարհորդոթյանը»,- լուսանկարը մակագրել է Քիմը։

Ким Кардашьян боится коронавируса

Քանյե Ուեսթի կինն իր առողջության մասին անհանգստացել է, երբ կորոնավիրուսը հասել է ԱՄՆ։ Այս երկրում վարակվածության ընդհանուր թիվը հասել է 12-ի։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE