Թեժ. «Pussycat Dolls»-ի առաջին հոլովակը բեմ վերադառնալուց հետո  

16:44   7 փետրվարի, 2020

Նախորդ տարվա ավարտին Նիկոլ Շերզինգերն Instagram-ում հայտարարեց 2000-ականների լեգենդար «The Pussycat Dolls» խմբի վերամիավորման եւ 2020թ.-ի ավարտին համաշխարհային շրջագայության մասին։ Դրանից հետո խումբը «React» նոր երգով ելույթ ունեցավ «The X Factor» շոուի ընթացքում։ Այսօր տեղի կունենա կատարման պրեմիերան համացանցում։

Ավելի վաղ խմբի Instagram-ում մի քանի կադր է հայտնվել տեսահոլովակի նկարահանումներից։ Լուսանկարներում նրանք սեւ, սեքսուալ բոդի են կրում, լատեքսային տոպեր եւ երկարաճիտ կոշիկներ։ Նրանք նաեւ սպիտակ, կիպ լողազգետսներ են կրել։

Արտիստները չեն դավաճանել իրենց սովորական կերպարներին, իսկ տեսանյութի սյուժեն, հավանաբար, երկրպագուներին կհիշեցնի Սնուփ Դոգի հետ «Buttons» տեսահոլովակը։



© NEWS.am STYLE