Ջենիֆեր Լոպեսի մարզիչը բացահայտել է 50-ամյա աստղի գեղեցկության ու երիտասարդության գաղտնիքը

19:11   7 փետրվարի, 2020

Այս տարի Սուպերգավաթի ընդմիջմանը՝ ԱՄՆ ֆուտբոլի ազգային լիգայի եզրափակչին, ելույթ ունեցան երգչուհիներ Շակիրան եւ Ջենիֆեր Լոպեսը։ Հանրությունը հիացած էր լատինոամերիկուհիների թեժ կատարմամբ։ Երկրպագուների մեծ մասին ցնցել է երգչուհիների գեղեցկությունն ու երիտասարդությունը։ 50-ամյա Ջեյ Լոյին կարելի էր հեշտությամբ ընդունել որպես 20-ամյա աղջիկ։

Картинки по запросу

The Sun-ը ներկայացրել է՝ ինչպես է աստղը պատրաստվել այդ շոուին։ Լոպեսը ֆիզիկական վարժությունների երկրպագու է։ Նա շաբաթվա ընթացքում մարզվում է մինչեւ հինգ անգամ։ Ընդ որում, ոչ միայն կազմվածքը պահպանելու, այլեւ իր հոգեւոր առողջության մասին հոգ տանելու համար։ «Ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ մարզումներն իրենց լուման են ունենում նրանում, որ ես ինձ երջանիկ եմ զգում»,- ասում է Ջեյ Լոն։

Լոս Անջելեսում Լոպեսը մարզվում է հայտնի անձնական մարզիչ Թրեյսի Անդերսոնի հետ, որի հաճախորդներին են նաեւ դերասանուհի Գվինեթ Փելթրոուն եւ երգչուհի Մադոննան։ Նյու Յորքում երգչուհուն մարզում է Դեւիդ Քիրշը։ Նա պատմել է, որ նստատեղի մկանների համար Ջեյ Լոյի ամենասիրելի մարզումներից մեկն այսպես կոչված «բադակտուցի քայլքն» է։

Картинки по запросу

«Դա ձեր նստատեղի համար ամենաարագ ու ամենաարդյունավետ մարզումն է»,- ասում է մարզիչը։ Այն կատարելու համար հարկավոր է նստել՝ ձեռքերը դնելով գլխին, պահելով այդ դիրքը՝ մի քանի քայլ առաջ անել, ապա՝ ետ։ Բացի նստատեղի մկաններից՝ մարզումն օգտակար է նաեւ ազդրի ներքին մակերեսի համար։



© NEWS.am STYLE