Բլոգեր Իդա Գալիչն առաջին անգամ մայր է դարձել

17:37   7 փետրվարի, 2020

29-ամյա բլոգեր Իդա Գալիչը լույս աշխարհ է բերել առաջնեկին։ Այս մասին Instagram-ում հայտնել է նրա հայրը՝ Վասիլի Գալիչը։ Բլոգերը տղայի է լույս աշխարհ բերել, որի անունն առայժմ խիստ գաղտնի է պահվում։ Հիմա նորաթուխ ծնողները շնորհավորանքներ են ստանում ընկերներից ու երկրպագուներից։

Instagram-ի իր էջում Իդան խոստովանել է, որ հղիության ընթացքում գիրացել է 16 կիլոգրամով, սակայն իրեն լավ է զգացել, բացառությամբ գերհոգնածության։ «Որովայնը մեծ է, բայց գեղեցիկ»,- հետեւորդներին հայտնել էր նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ИДА ГАЛИЧ / ИДА БАСИЕВА (@galichida)

Իդա Գալիչը հայտնի բլոգեր է, որի հետեւորդների թիվն Instagram-ում գերազանցել է 5,4 մլն-ը։ նա  կարճ, զվարճալի տեսանյութեր է ներկայացնում, որոնք հիմնականում նվիրված են տղաների ու աղջիկների միջեւ փոխհարաբերություններին։ Իսկ վերջերս նա YouTube-ում թողարկել է իր շոուն՝ «1/11», որի ընթացքում աստղերը պատասխանում են հարցերի դպրոցական ծրագրից։

Աղբյուրը՝ Lifer

Լուսանկարը՝ Instagram.com/galichida



© NEWS.am STYLE