Ձյուն, սեր. Գրիգոր Դանիելյանի ու կնոջ ջերմ լուսանկարները

21:37   7 փետրվարի, 2020

Երգչուհի Հռիփսիմե Ելինյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է ամուսնու՝ սցենարիստ, դերասան Գրիգոր Դանիելյանի հետ։ Լուսանկարն արվել է ձյունածածկ բնապատկերի ֆոնին։ Կադրերից մեկում Գրիգորը համբուրում է կնոջը։ «Սեր»,- մեկնաբանություններում այս հեշթեգն է օգտագործել Հռիփսիմեն։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր Շրի Լանկայում։ Զույգը պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նրանք մեղմ գրկախառնված էին, իսկ մեկնաբանություններում Գրիգորը գրել էր. «Պահպանեք ձեր ընտանիքը, այն ամենաթանկ ձեռքբերումն է կյանքում»։  Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել. «Հրաշք զույգ, առանց ձեւականության, շատ լավն եք»։



© NEWS.am STYLE