Ջենիֆեր Էնիսթոնը հաշտվել է նախկիններից եւս մեկի հետ

22:17   7 փետրվարի, 2020

Մինչ աշխարհը գուշակում է, թե արդյոք Ջենիֆեր Էնիսթոնը հաշտվելու է Բրեդ Փիթի հետ, համացանցում արդեն հայտնվել են պապարացիների լուսանկարները, որոնցից դատելով Ջենը որոշել է շփում հաստատել եւս մեկ նախկին ընկերոջ հետ: «Ընկերներ» սերիալի աստղին նկատել են Լոս Անջելեսի Sunset Tower Hotel ռեստորանից դուրս գալիս, մի քանի րոպե տարբերությամբ շենքը լքել է Ջոն Մայերը:

Картинки по запросу "дженнифер энистон getty images"

Սակայն այդ զույգի վերամիավորման մասին խոսք լինել չի կարող։  Բաժանումից հետո Մեյերը խոստովանել է, որ ինքն ու Էնիսթոնը բոլորովին տարբեր մարդիկ են։  Դա հաստատել է նաեւ դերասանուհին, թեեւ նշել է, որ շատ է գնահատում նախկինին։

Картинки по запросу "дженнифер энистон майер getty images"

«Զավեշտալի է, որ հարաբերություններում գալիս է մի պահ, երբ դուք երկուսդ էլ գիտակցում եք՝ գուցե մենք այլ հարաբերության անցնենք։ Չնայած դուք դեռ շատ սիրում միմյանց։ Ես անկեղծ նրա համար անհանգստանում եմ։ Մենք շփվում ենք, մենք պաշտում ենք միմյանց», - ասել է Ջենիֆերը նախկին սիրելիի մասին։

Աղբյուրը՝ OK!

Լուսանկարները՝ Getty images



© NEWS.am STYLE