RTVI հեռուստաալիքը Սոբչակին եւ Գորդոնին մեղադրել են պլագիատի մեջ

23:16   7 փետրվարի, 2020

RTVI հեռուստաալիքը մեղադրել է Առաջին ալիքին, Քսենիա Սոբչակին եւ Ալեքսանդր Գորդոնին գրագողության մեջ: Խմբագրության հայտարարության մեջ ասվում է, որ Սոբչակի եւ Գորդոնի «Док-Ток» շոուն, որը մեկնարկում է հաջորդ շաբաթ, «միանգամայն նման է» Doc Talk հաղորդման ձեւաչափին, որն անցած տարվա աշունից թողարկվում է RTVI-ով։

Картинки по запросу

 «Օրերս ռուսական տեղեկատվական հարթակով լուր տարածեց, որ առաջին ալիքը հաղորդավարներ Քսենիա Սոբչակի եւ Ալեքսանդր Գորդոնի հետ գործարկում է «Док-Ток» ծրագիրը։  Իրականում Առաջին ալիքը առաջինը չէր. Doc Talk ծրագրի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 9-ին՝ ոչ թե Առաջին ալիքով, այլ RTVI-ում։  Ոչ թե Սոբչակի եւ Գորդոնի հետ, այլ Նիկիտա Տիխոնով-Ռաուի եւ Օլգա Արլաուսկասի։ Հաղրոդումը մարդկային պատմությունների, սոցիալական խնդիրների եւ դրամաների մասին է։ Երկու հաղորդավարները՝ տղամարդ եւ կին քննարկում են պատմությունները եւ անգամ անվանումն է նույնը։ Զարմանալի է, բայց խոստանում են խոսել այն ամենի մասին, ինչն իսկապես հուզում է բոլորին։  Դե ինչ, իսկապես մի փոքր անհանգստացնում է», - ասվում է հաղորդագրության մեջ։

Картинки по запросу

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առաջին ալիքը սկսում է նոր թոք-շոու, որի հաղորդավարները կդառնան Սոբչակն ու Գորդոնը: Ինչպես նշել են հեռուստաալիքում, ծրագիրը մեկնարկում է արդեն փետրվարի 10-ին եւ կհեռարձակվի երկուշաբթիից հինգշաբթի:

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE