Երկարափեշ կիսաշրջազգեստ, վերնաշապիկ․ Աննա Գրիգորյանը՝ քնքուշ կերպարում

23:39   7 փետրվարի, 2020

Հաղորդավարուհի, դերասանուհի Աննա Գրիգորյանը հանգստի է մեկնել, որտեղից արդեն հասցրել է երկրպագուներին ուրախացնել լուսանկարներով։ Դերասանուհին հանդես է գալիս համարձակ կերպարներում, բազմաթիվ անգամներ լուսանկարներ է հրապարակել ու ցույց տվել բնական գեղեցկությունը։

Աննա Գրիգորյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում դերասանուհին ներկայացել է քնքուշ ու նուրբ կերպարում։ Նա կրում է բալագույն, երկարափեշ կիսաշրջազգեստ, կոշակներն արձակած վերնաշապիկ։ Աննան առանց շպարի է, վարսերն արձակված են։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան գրավիչ կերպարում էր: Նա արձակել էր մազերը, խոշոր աքսեսուարներ` ականջօղ ընտրել, վզնոցներ: Կերպարն ամբողջացրել էր արտահայտիչ շպարը: «Ես սիրում եմ ինձ եւ ինձ թույլ եմ տալիս ամբողջովին սիրվել»,- լուսանկարներից մեկը մակագրել էր նա:



© NEWS.am STYLE