Քարդաշյանն արհամարել է ամուսնու խնդրանքը եւ ներքնազգեստով ծնկի է իջել

11:12   8 փետրվարի, 2020

Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում համարձակ ֆոտոշարք է կազմակերպել։ 39-ամյա աստղը լուսանկար է հրապարակել, որում ներքնազգեստով կերպարանք է ընդունել սեփական հանդերձարանում գտնվող հայելու մոտ: Իսկ նրա ամուսինը՝ Քանիե Ուեսթի ամուսինը նրան խնդրել է ավելի համեստ լինել։  Նա նույնիսկ բողոքել էր, որ իր սիրելին չափազանց շատ է նյու ոճի լուսանկարներ անում:

Այդուհանդերձ Քարդաշյանը լուսանկարվել է իր Skims ապրանքանիշի ներքնազգեստով. մուգ կապույտ կրծկալն ընդգծել է Քիմի դեկոլտեի հատվածը։ Մազերը հյուսել է, տպավորիչ դիմահարդարում է արել եւ սեքսուալ դիրքով նստել հատակին:

Երկրպագուները հիացել են բազմազավակ մայրիկի սադրիչ լուսանկարով: «Չեմ կարող հավատալ, որ այս կինը չորս երեխա ունի», «Կրակ», «Թագուհի», «Ինչպես եք կարողանում տարիքի հետ ավելի կրքոտ լինել», - կադրը մեկնաբանել են Instagram-ի օգտատերերը։



© NEWS.am STYLE