«Անվերջանալի ոտքեր»․ Նաստյա Կամենսկիխի երկրպագուները հիացել են նրա կազմվածքով

12:23   8 փետրվարի, 2020

Հետեւորդները չեն կարողացել անտարբեր անցնել Նաստյա Կամենսկիխի լուսանկարի կողքով եւ չեն թաքցրել նրա երկար եւ բարակ ոտքերի հանդեպ հիացմունքը: Նոր լուսանկարը աստղը հրապարակել է իր Instagram-ում։

Լուսանկարիչը Կամենսկիխին նկարահանել է ներքեւից, ինչի պատճառով տպավորություն է ստեղծվել, թե երգչուհու ոտքերն անհավանական երկար են։

«Միշտ պարում ու երգում եմ», - լուսանկարը մակագրել է Կամենսկիխը։

«Կրակոտ» լուսանկարին անմիջապես արձագանքել են ոչ միայն հավատարիմ երկրպագուները, այլեւ աստղի սիրելի ամուսինը՝ պրոդյուսեր եւ երաժիշտ Ալեքսեյ Պոտապենկոն, որն ավելի հայտնի է Պոտապ կեղծանունով:

«Կրակոտ կրակ», «Սուպերբոմբա», «Անվերջանալի ոտքեր», «Թեժ», «Կրքոտ պանտերա», — գրել են փոփ-դիվայի հետեւորդները:



© NEWS.am STYLE