Իդա Գալիչը ցուցադրել է նորածին որդու առաջին լուսանկարները

15:04   8 փետրվարի, 2020

29-ամյա Իդա Գալիչը եւ 27-ամյա Ալան Բասիեւն առաջին անգամ ծնողներ են դարձել։  Ամուսինները կիսվել են նորածին երեխայի առաջին լուսանկարներով։

Հաղորդավարուհի եւ երգչուհի Իդան որդի է ունեցել, որին Լեոն անունն են տվել։ Ուրախ իրադարձության մասին հայտնել է աստղի հայրը։ Վասիլի Գալիչը ծաղկեփնջով կադր է հրապարակել է, որն ուղեկցել է հետեւյալ գրառմամբ․ «Շնորհավորում եմ թոռանս ծննդյան կապակցությամբ»։

Երիտասարդ մայրը երկրպագուներին մի քանի կադր է ցույց տվել հիվանդանոցից։  Առաջին լուսանկարում երեւում է, թե ինչպես է Իդան Ալանի հետ պատրաստվում առաջնեկի ծնունդին։  Բլոգերին աջակցում է ամուսինը, նա նրբորեն դիպչում է Իդայի գլխին։

«Բասիեւ Լեոն Ալանովիչ։ Առավոտյան 9:47, 3880 կգ, 52 սմ։ Սա իմ կյանքի լավագույն օրն է։  Բոլորս այնքան շատ ենք սիրում քեզ, որդիս: Մենք հայրիկի հետ միշտ կողքիդ կլինենք»,  - զգացմունքային գրառմամբ Իդան ւողեկցել է կադրը։

Նա նշել է, որ ծննդաբերությունը ծանր է անցել, սակայն մանրամասներ դեռ չեն հայտնել։  «Մեզ մոտ ամեն ինչ չէ, որ մեր ենթադրածի պես է անցել (այդ մասին ավելի ուշ, հարգելիներս, հիմա ամեն ինչ լավ է)», — հայտնել է Իդան: Հաղորդավարուհին նաեւ շնորհակալություն է հայտնել կլինիկայի բժիշկներին պրոֆեսիոնալիզմի եւ թիմային աշխատանքի համար:

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE