«Հավատքն առանց գործի մեռած է»․ Նազենի Հովհաննիսյան

12:43   8 փետրվարի, 2020

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է եկեղեցում։

Instagram-յան էջում հրապարակված կադրին կից հաղորդավարուհին գրել է․ ««Հավատք և Գործք» համաժողովին: Առավոտը սկսում և ավարտում ենք օրը ժամերգությամբ: Հավատքն առանց գործի մեռած է: Ուրեմն թող յուրաքանչյուրս մի բան կարողանա փոխել` աշխարհը դարձնելով ավելի լավը. Խորանին հենց իմ պաշտպան ու Մայր` Ամենասրբուհու պատկերն է. նա միշտ պահպանում է ու պաշտպանում ինձ: Օրհնյալ թող լինեն բարի ու արդար գործերը»:

Օրեր առաջ հրապարակված կադրերն արվել էին Վենետիկում։ Դերասանուհին վառ կարմիր բաճկոն էր կրում, որը համադրել էր սպիտակ սպորտային կոշիկների հետ։ Նա արձակել էր մազերը, որպես աքսեսուար՝ արեւային ակնոց ընտրել։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին մի քանի հեշթեգ էր օգտագործել՝ «2020», «Վենետիկ», «Սիրող քաղաք»։



© NEWS.am STYLE