«Մի փոքր ջերմություն այս գորշ եղանակին»․ Տաթեւիկ Ադումյանի լողափնյա լուսանկարը

13:37   8 փետրվարի, 2020

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է հանգստի ընթացքում։

Instagram-ում հրապարակված կադրում նա կրում է լողազգեստ ու ճերմակ վերնազգեստ։ Տաթեւիկն առանց շպարի է, վարսերն արձակված են։ Նա գեղեցիկ ժպտում է։ Լողափնյա լուսանկարին կից երիտասարդ դերասանուհին գրել է․ «Մի փոքր ջերմություն այս գորշ եղանակին»։

Ավելի վաղ հրապարակված կադրում դերասանուհին լողազգեստով էր, լայնեզր գլխարկ էր կրում, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Հաճախ եմ բնության շնորհիվ գեղեցիկը տեսնում... Բայց այս կղզին առանձնապես տպավորիչ եղավ՝ օգնելով, որ զգամ լիարժեք ներդաշնակություն բնության հետ։ Դե, իսկ մայրամուտն այստեղ իրոք հեքիաթային է, դժվար թե որեւէ նկար կարողանա փոխանցել այդ զգացողությունը...»։



© NEWS.am STYLE