Դեմի Լովատոն նոր բոյֆրենդ ունի՞

16:17   8 փետրվարի, 2020

Մի քանի օր առաջ 27-ամյա երգչուհուն, որը վերջերս բաժանվել է Օսթին Ուիլսոնից, Լոս Անջելեսի SoHo House-ում նկատել են Machine Gun Kelly-ի ընկերակցությամբ: E! News-ին ականատեսները պատմել են, որ Դեմի Լովատոն 29-ամյա ռեփերի հետ անցկացրել է ամբողջ գիշեր, իսկ հետո տուն է գնացել իր մեքենայով, բայց արդյոք միայնակ։

«Նրանք գրեթե ոչինչ չեն ասել միմյանց հրաժեշտ տալիս, այնպիսի տպավորություն է, ասես կրկին հանդիպելու են։  Նա Լովատոյի մեքենայի հետեւից գնում էր եւ, կարծես, դրանով գիշերը չի ավարտվել», - ասել է ինսայդերաղբյուրը։  - Դեմիին շատ է դուր եկել, թե ինչպես է անցել երեկոն։ Նա ժպտում էր ու հիանալի տեսք ուներ»։

Սակայն մյուս աղբյուրները չեն շտապում Լովատո եւ Machine Gun Kelly զույգ անվանել։ Նրանք պնդում են, որ աստղերին չեն կապում ռոմանտիկ հարաբերությունները, իսկ SoHo House-ում նրանք ժամանակ են անցկացրել ընդհանուր ընկերների հետ։  Սակայն չեն մանրամասնում, թե ում։ «Դեմին վաղուց է ճանաչում նրան, նրանք երաժշտությունն էին քննարկում։  Նրանք ժամանակ առ ժամանակ ժամանակ են անցկացնում միմյանց հետ, Լովատոյին դուր է գալիս նրա ընկերակցություն», — հավելել է աղբյուրը։

Աղբյուրը՝  OkMagazine



© NEWS.am STYLE