Շաբաթվա բացահայտված զույգը, ջերմ գրկախառնություններն ու ընտանեկան համալրումները. Instagram-ի ամենասիրառատ հրապարակումները` այս շաբաթ (ֆոտո)

17:05   8 փետրվարի, 2020

Սեր՝ այսօր այս բառն ամենից շատն է գործածվում եւ հոլովվում, քանի որ այսօր՝ փետրվարի 8-ին, Հայաստանում նշում են սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Չնայած այս օրն առավել քան սիրաշատ է, հատկապես երիտասարդ զույգերի համար, սերն այն զգացմունքն է, որն անկախ տոներից պետք է ապրել ամեն օր, գնահատել, երջանկացնել, փոխել, փոխվել, զարգացնել ու վայելել, որովհետեւ սերն ամեն օր է լցնում տիեզերքը, տիեզերքն էլ՝ մարդկանց սրտերը: Բայց... շեղվենք սիրո մասին շարադրությունից եւ անդրադառնանք հայտնիների Instagram-ին, քանի որ այսօր շաբաթ է, իսկ այս շաբաթն առավել քան սիրառատ է եղել հայտնիների սոցիալական հարթակներում:

NEWS.am STYLE-ն այս ամփոփման համար առանձնացրել է հայ հայտնիների այն հրապարակումները, որոնք նրանցից յուրաքանչյուրն արելի է սիրելիների հետ՝ կիսվելով նրանց ուղղված ջերմ գրառումներով կամ, պարզապես, ժպիտներով:

Գրիգոր Դանիելյանին եւ Հռիփսիմե Ելինյանին առիթ պետք չէ միմյանց սեր խոստովանելու համար: Զույգը ցանկացած շաբաթվա ընթացքում համատեղ լուսանկար է հրապարակում՝ ջերմ գրառմամբ: Այս շաբաթն էլ բացառություն չի եղել: Հռիփսիմեն ամուսնու հետ հրապարակած առաջին լուսանկարը մակագրել է կարճ, բայց բազմաբովանդակ հեշթեգով՝ «Սեր», իսկ ավելի ուշ հրապարակված լուսանկարում Գրիգորը մեղմ համբուրում է կնոջը:

Նույն հեշթեգով ամուսնու հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել նաեւ երգչուհի Լիլուն: Զույգի սիրաշատ հայացքներն արդեն բավական են, որպեսզի Լիլուն չօգտագործեր երկար-բարակ մեկնաբանություն:

Դերասան Սարգիս Գրիգորյանն էլ իր հետեւորդներին ցուցադրել է կնոջ եւ դուստրերի հետ «ձյունոտ» հանգիստը: Լուսանկարները Սարգիսը մակագրել է հետեւյալ գրառմամբ՝ «Ամեն առավոտ դու քեզ հարց տուր. «Ինչի՞ կամ ո՞ւմ համար ես ապրում։ Ո՞րն է քո նպատակը... Ինչի՞ն ես ձգտում ու արդյո՞ք քո արած քայլերից երջանիկ են հարազատներդ։ Երբ կկարողանաս կարեւորը տարբերել երկրորդայինից, այդ ժամանակ անկեղծ կլինի ե՛ւ քո, ե՛ւ հարազատներիդ ժպիտը։ Լավ օր՝ լավ մարդկանց»:

Իրենց սերն ու ամուսնական կյանքն են վայելում նաեւ ոչ վաղ անցյալում ամուսնացած Գուրգեն Դաբաղյանն ու նրա կինը՝ Իննան: Զույգն իրենց հանգիստն անցկացնում է Թաիլանդում: Թեպետ համատեղ լուսանկարը Գուրգենը չի մակագրել, դա փորձել են անել նրա երկրպագուները՝ մատնանշելով նրանց գեղեցիկ եւ ներդաշնակ լինելը:

Սիրառատ շաբաթը չի շրջանցել նաեւ դերասանուհի Ալինա Մարտիրոսյանին եւ նրա ամուսնուն՝ նկարիչ Կարեն Արայանին: Ալինան համատեղ լուսանկար է հրապարակել, որի ներքո երկրպագուները զույգին սեր եւ երջանկություն են մաղթել:

Այս շաբաթ իրենց ամուսնության 8-ամյակն են նշել դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ու ամուսինը՝ Արտակ Սարգսյանը: Այս առիթով Անահիտն Instagram-ում կիսվել է սիրելիի հետ լուսանկարով եւ ստացել բազում շնորհավորանքներ:

Շաբաթվա բացահայտումը երգիչ Գեւորգ Մկրտչյանի եւ դերասանուհի Իրինա Այվազյանի սիրավեպն էր: «Անհասցե ծնվածներ»-ում նկարահանվող երգիչը դերասանուհու հետ լուսանկար էր հրապարակել՝ այն մակագրելով՝ «Իմ»: Թեմայի շուրջ պարզաբանում անելու համար զույգի հետ զրուցել է NEWS.am STYLE-ը: Գեւորգը խուսափել է երկար մեկնաբանությունից, բայց միաժամանակ խոստովանել, որ իր եւ Իրինայի հարաբերությունների մեջ փոփոխություն է եղել:

Իսկ ահա ռեփեր Միշոն ու նրա կինը՝ ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի Սոնա Հարությունյանը, իրենց սերն ավելի են ամրապնդել ընտանեկան համալրմամբ: Ծնվել է զույգի առաջնեկը: Ուրախալի լուրով Սոնան կիսվել է Instagram-ի իր էջում՝ հրապարակելով որդու ծննդյան արարողության ֆոտոշարքերից կադրեր:

Առաջին անգամ որդուն՝ փոքրիկ Նեոյին է ցուցադրել նաեւ երգչուհի Մարտան՝ հրապարակելով նրա հետ համատեղ լուսանկար: Մարտայի ամուսինը ֆիթնես մարզիչ Նահապետ Խաչատրյանն է: Զույգն ամուսնացել է 2018 թ-ին: Մարտան, առտհասարակ, չի սիրում խոսել անձնականի մասին, եւ որդու լուսանկարների հանրայնացումն, իսկական, անակնկալ էր երգչուհու երգարվեստի սիրահարների եւ անգամ մտերիմների համար:

Սեր եւ ջերմ էմոցիաներ ենք մաղթում այսօր, վաղը եւ միշտ: Կսպասենք ձեր նոր հրապարակումներին նաեւ մյուս շաբաթ:



© NEWS.am STYLE