«Տաղանդավոր գեղեցկուհի»․ Մարջան Ավետիսյանի նուրբ կերպարը

18:49   8 փետրվարի, 2020

Դերասանուհի Մարջան Ավետիսյանի երկրպագուները հասցնում են կարոտել նրան, քանի որ նա այնքան էլ ակտիվ չէ սոցցանցերում: Այս անգամ, սակայն, օգտատերերը ունեն ժպտալու առիթ. դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել:

Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին նուրբ ու քնքուշ կերպարում է։ Մարջանը կրում է սեւ շապիկ։ Գանգուր վարսերը կիսով չափ հավաքված են, մեղմ շպարով է։ Հրապարակմանը կից դերասանուհին մեկնաբանություն չի կատարել, սակայն հետեւորդները բավականին ակտիվ են գտնվել՝ գրելով․ «Տաղանդավոր գեղեցկուհի», «Հրաշք», «Գեղեցկուհի», «Շատ սիրուն ու հմայիչ», «Նուրբ», - գրել են սիրված դերասանուհու հետեւորդները։

Ավելի վաղ հրապարակված կադրում դերասանուհին երկար, մոխրագույն վերարկու էր կրում, սեւ հագուստ։ Մարջան Ավետիսյանը կերպարն ամբողջացրել էր ակնոցով, սեւ գլխարկով ու պայուսակով։ Հրապարակումը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE