Հայտնի են «Ոսկե ազնվամորի» մրցանակի հավակնորդները

20:04   8 փետրվարի, 2020

«Կատուներ» մյուզիքլը, «Ռեմբո. վերջին արյուն» եւ «Ֆանատ» կինոնկարները դարձել են «Ոսկե ազնվամորու»՝ կինոյի բնագավառում հակամրցանակի հավակնորդները, հաղորդում է РИА «Новости»-ին:

Ֆիլմերը պայքարելու են «Տարվա վատագույն ֆիլմ» անվանակարգում:

«Ջոկեր» ֆիլմն իր դաժանության համար նույնպես առաջադրված է «Ոսկե ազնվամորի» մրցանակի։

Վատագույն դերասան կարող է դառնալ Սիլվեստր Ստալոնեն «Ռեմբո» ֆիլմի համար, Ջեյմս Ֆրանկոն՝ «Զերովիլ»-ի, Մեթյու Մաքքոնահին («Սիրենիթի» առաքելությունը») եւ Ջոն Տրավոլտան («Ֆանատ):

Կանացի վատագույն դերը կարող է բաժին հասնել Հիլարի Դաֆին («Շերոն Թեյթի ուրվականներ»), Էնն Հեթեուեյը («Խաբեբաները» եւ «Սիրենիթի առաքելությունը»), Ֆրանչեսկա Հեյուորդը («Կատուներ») եւ Ռեբել Ուիլսոնը («Խաբեբաները»):



© NEWS.am STYLE