«Ուփս, ես կրկին արեցի դա». 46-ամյա Հայդի Քլումը զգեստը հանել է հայելու առաջ

10:13   9 փետրվարի, 2020

Գերմանացի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի եւ նախկին սուպերմոդել Հայդի Քլումը հայելու առաջ հանել է զգեստն ու դա տեսագրել՝ հոլովակը հրապարակելով Instagram-յան էջում։ Նա այս հանդուգն քայլին դիմել է Նյու Յորքում amfAR բարեգործական գալա ընթրիքից հետո։

View this post on Instagram

A post shared by Heidi Klum (@heidiklum) on

«Ուփս, ես կրկին արեցի դա»,- այսպես է մոդելը մակագրել հրապարակումը, որը մեկ մլն-ից ավելի լայք է հավաքել։

Քլումի հետեւորդները հավանության են արժանացրել նոր հրապարակումը։ «Սա քո լավագույն տեսանյութն է, բարի երեկո եմ մաղթում, Հայդի», «Որքան գեղեցիկ ես դու», «Թեժ է, Հայդի։ Շնորհակալություն ոգեշնչման համար»,- մեկնաբանություններում գրել են նրանք։

Լուսանկարը՝ JAMIE MCCARTHY/GETTY IMAGES



© NEWS.am STYLE