Քայլի Ջենները գայթակղիչ լուսանկարներ է հրապարակել, որոնց հեղինակը նրա նախկին սիրելին է

11:39   9 փետրվարի, 2020

Քայլի Ջեններն ու Թրեւիս Սքոթը գրեթե ամբողջ ընթացքում միասին են։ Ինսայդերները հայտնում են, որ երկուամյա Սթորմիի ծնողները սկսել են հաճախ հանդիպել։ «Իհարկե, դեռ վաղ է ասել, որ նրանք պաշտոնապես միասին են, բայց ամեն դեպքում նրանք երջանիկ են»,- զույգին մոտ կանգնած աղբյուրի խոսքերը մեջբերել է Daily Mail-ը։

Ընդ որում, պարզվում է՝ իրապատում-շոուի 23-ամյա աստղը  սիրում է, երբ նախկին ընկերը լուսանկարում է իրեն։ Քայլին լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են նրա կողմից «Playboy»-ի սեպտեմբերյան համարի համար։

Վիզաժիստները Քայլիի համար վառ դիմահարդարդարում են ընտրել՝ շեշտադրվելով ալ շուրթերը։ Կերպարին գրավչություն էին հաղորդում թեթեւ խոպոպները եւ իհարկե դիրքերը, որոնցով նա լուսանկարվել է Թրեւիսի համար…

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE