«Իրական ընկերություն»․ Սիրուշոյի ջերմ հրապարակումը

22:34   8 փետրվարի, 2020

Երգչուհի Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրում երգչուհին ձմեռային կերպարում է․ բլուզ, ջինսե տաբատ, արեւային ակնոց։ Ոճային Սիրուշոն կերպարը համադրել է սեփական ապրանքանիշի զարդերի հետ։ Կադրում նա մեղմ սիրում է շանը, իսկ հրապարակմանը կից գրել է․ «Իրական ընկերություն»։

Օրեր առաջ հրապարակված կադրում երգչուհին ջերմ գրկել էր սկեսրոջը։ Նա կրում էր կապույտ երանգի զգեստ, վարսերն արձակված էին, նախընտրել էր քնքուշ շպար։ Հրապարակմանը կից սիրված երգչուհին շնորհավորել էր սկեսուրի ծննդյան տարեդարձը՝ գրելով․ «Կյանք ու կռիվ տեսած... Ուժեղ հայ կնոջ վառ կերպար», ապա հավելել է #ծնունդդշնորհավոր հեշթեգը։



© NEWS.am STYLE