Պամելա Անդերսոնի նորաթուխ ամուսինը վախեցրել է եւ նրանից բաժանվել՝ հաղորդագրություն ուղարկելով

13:07   9 փետրվարի, 2020

Վերջերս 52-ամյա Պամելա Անդերսոնը հայտնել է, որ ամուսնացել է 74-ամյա Ջոն Փիթերսի հետ, սակայն 12 օր անց զույգը բաժանվել է։ Նա «Us Weekly»-ի լրագրողներին հայտնի է դարձել, որ ամուսինը որոշել է բաժանվել՝ սիրելիին հաղորդագրություն ուղարկելով։

«Դա սիրո հիանալի ու զարմանալի տոն էր։ Բայց այս ամուսնությունը… վախեցրել է ինձ։ Ես գիտակցել եմ, որ 74 տարեկանում ինձ պարզ, հանգիստ կյանք է հարկավոր եւ ոչ թե ինտերնացիոնալ սեր»,- գրել է կինոպրոդյուսերը՝ նշելով՝ որքան ծանր է ամուսինների համար տարբեր երկրներում ապրել։

«Այդ պատճառով ես կարծում եմ, որ լավագույնն, ինչ կարելի է անել, մի քանի օրով մեկնել է, եւ հնարավոր է՝ դու պետք է Կանադա վերադառնաս։ Աշխարհը գիտի, որ մենք դա արել ենք, եւ ես կարծում եմ, որ հիմա պետք է գնանք մեր ճանապարհներով։ Հույս ունեմ՝ դու կկարողանաս ներել ինձ»,- հավելել է նա։

Պարզվել է նաեւ, որ ամուսնությունն օրինական չի եղել։ «Ամուսնությունը հաստատող իրավաբանական փաստաթղթեր չկան։ Թեեւ նրանք ծանոթ են ավելի քան 30 տարի, նրանք երբեք միասին չեն ապրել։ Ապրելով ինչ-որ մեկի հետ՝ դուք ճանաչում եք նրան։ Պեմը ռոմանտիկ է, բայց նա նաեւ շատ անկախ է… Ամեն ինչ չափազանց արագ է տեղի ունեցել»,- ասել էր People-ի աղբյուրը։

Թեեւ հարաբերություններն արագորեն ավարտվել են, թվում է, թե աստղերն ընկեներ են մնացել։ Զույգը ծանոթացել է 1980-ականներին Հյու Հեֆների առանձնատանը։ «Ամենուր գեղեցիկ աղջիկներ էին։ Ես կարող էի ընտրել յուրաքանչյուրին, բայց 35 տարվա ընթացքում երազել եմ միայն Պամելայի մասին»,- ասել է Փիթերսը։

Աղբյուրը՝ Spletnik

Լուսանկարները՝ Andreas Rentz/Getty Images, Carmelo Redondo, Vince Bucci/Getty Images, 

Instagram.com/carmeloredondofotografo



© NEWS.am STYLE