«Տատու» խմբի նախկին մենակատար Յուլյա Վոլկովան հաղթահարել է օնկոլոգիան եւ նոր վիրահատության ենթարկվել

14:03   9 փետրվարի, 2020

«Տատու» խմբի նախկին մենակատար, երգչուհի Յուլյա Վոլկովան նոր վիրահատության է ենթարկվել, ինչի մասին հայտնել է Instagram-ում։ Մի քանի տարի առաջ Յուլյան հաղթահարել է օնկոլոգիական հիվանդությունը, իսկ 2016թ.-ին երգչուհին խոստովանել է, որ ուռուցքի հեռացման ընթացքում բժիշկները վնասել են ձայնային նյարդը։

«Ուռուցքի հեռացման վիրահատության ընթացքում վնասել էին ձայնային նյարդը։ Երբ ես ուշքի եկա նարկոզից, պետք է խոսեի, բայց ես պարզապես ձայն չունեի, միայն շշնջում էի»,- հիշողություններով կիսվել էր Վոլկովան։

Նա որոշել է լուրջ մոտենալ առողջությանը եւ ամերիկյան կլինիկայոմ կրկին վիրահատվել է։ «Վիրահատություն եմ արել (ձայնի վերականգնում)։ Ամեն ինչ հաջող է անցել»,- գրել է Յուլյան։

«Ծանոթացել եմ ու զբաղվել սուպեր վոկալիստի հետ, շատ նոր բան եմ իմացել ձայնի եւ այն մասին՝ ինչպես է հարկավոր դրա հետ աշխատել»,- գրել է Յուլյա Վոլկովան, որը, կարծես, ցանկանում է բեմ վերադառնալ։

Աղբյուրը՝ 5tv 

Լուսանկարները՝ Instagram, @Igor__malakhov



© NEWS.am STYLE