Հռիփսիմե Հակոբյանի ու Մարտին Մկրտչյանի ջերմ լուսանկարը

10:41   9 փետրվարի, 2020

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվությոն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում Հռիփսիմեն պատկերված է ամուսնու՝ երգիչ Մարտին Մկրտչյանի հետ։ Զույգը մեղմ գրկախառնված է։ Երգչուհին վառ կերպարում է, նա հավաքել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել՝ ընդգծելով շուրթերը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգիչ Մարտին Մկրտչյանի կինն արտահայտիչ շպարով էր։ Ընդգծված էին շուրթերն ու աչքերը։ Նա նախապատվություն էր տվել պարզ սանրվածքին։ Թեեւ Հռիփսիմե Հակոբյանը լուսանկարը չէր մեկնաբանել, հետեւորդները հաճոյախոսություններ էին արել նրան։ «Հիասքանչ»,- գրել էր օգտատերերից մեկը։



© NEWS.am STYLE