Աննա Սեդոկովան խոստովանել է, որ երեխայի է սպասում նոր ընկերոջից. երգչուհին չորրորդ անգամ մայր կդառնա

16:13   9 փետրվարի, 2020

37-ամյա Աննա Սեդոկովան պատրաստվում է կրկին մայր դառնալ։ Երգչուհին երեխայի է սպասում 27-ամյա սիրելիից՝ բասկետբոլիստ Յանիս Տիմայից։ Աստղն արդեն երեք երեխա ունի տարբեր տղամադրկանցից։ Լատվիացի մարզիկի հետ արտիստը հանդիպում է արդեն կես տարուց ավելի։

Աննան ասել է, որ երազում է սիրելիին երեխա պարգեւել։ Հիմա երկրպագուներից մեկը նրան ուղիղ հարց է ուղղել, գրում է Cosmo-ն։ 

«Կրկին հղի՞ ես, ի՞նչ է»,- Instagram-ում գրել է նա։ «Այո՛»,- հակիրճ պատասխանել է Աննան։ Հետեւորդներն անմիջապես սկսել են շնորհավորել բազմազավակ մայրիկին ընտանիքում սպասվող համալրման առիթով։

Սեդոկովան արդեն երկու դուստր ու որդի ունի։ 15-ամյա Ալինային նա լույս աշխարհ է բերել առաջին ամուսնու՝ Վալենտին Բելկիեւիչի, ութամյա Մոնիկային՝ երկրորդ ամուսնու՝ Մաքսիմ Չերնյավսկու հետ հարաբերությունների ընթացքում։ Երգչուհին թաքցնում է երկուամյա Հեկտորի հոր անունը։ Երկրպագուները վստահ են, որ փոքրիկը գործարար Արտյոմ Կոմարովի որդին է։

Լուսանկարները՝ Instagram

 



© NEWS.am STYLE