Առանց կրծկալի՞. Ջենիֆեր Լոպեսը ցուցադրության է մասնակցել էքստրեմալ լանջաբացվածքով զգեստով

17:03   9 փետրվարի, 2020

Դերասանուհի եւ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հանրությանն է ներկայացել ազդեցիկ ու էլեգանտ կերպարով։ Նորաձեւության ապրանքանիշի ցուցադրությանը դերասանուհին մասնակցել է փեսացուի՝ Ալեքս Ռոդրիգսի հետ։ Միջոցառման համար Ջեյ Լոն սեւ գույնի, անկեղծ զգեստ է ընտրել։

Ջենիֆեր Լոպեսի՝ Instagram-յան էջում հրապարակված կադրերում երեւում է, որ աստղը երեկոյին փայլել է խորը լանջաբացվածքով զգեստով։ Կտրվածքն ընդգծում էր նրա փարթամ կուրծքը եւ պատրանք ստեղծում, թե աստղը ներկայացել է առանց կրծկալի։

Արտիստի հագուստի այս առանձնահատուկությանն ուշադրություն են դարձրել նրա երկրպագուները։ «Հագուստի տակից ոչինչ չկա՞», «Շքեղ լանջաբացվածք», «Կազմվածքը հիասքանչ է», «Սիրում եմ ձեզ, թագուհի»,- խոստովանել են հետեւորդները։

Աղբյուրը՝ 5-TV

Լուսանկարները՝ Nathan Congleton/NBCU Photo Bank/NBCUniversal via Getty Images, Instagram



© NEWS.am STYLE