«Գեղեցիկ զույգ». Գրիգոր Դանիելյանը՝ կնոջ հետ

19:49   9 փետրվարի, 2020

Սցենարիստ, դերասան Գրիգոր Դանիելյանը կիսվել է ընտանեկան լուսանկարով։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանը պատկերված է կնոջ՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանի հետ։ Զույգը երեկոյան կերպարում է. Հռիփսիմեն փայլուն հագուստ է ընտրել եւ արտահայտիչ շպար։ Նա նախապատվություն է տվել խոշոր ու ոճային աքսեսուարներին։ «Տեղ ենք գնացել»,- հրապարակումը մակագրել է Գրիգորը։ Օգտատերերը հաճոյախոսություններ են գրել նրանց. «Գեղեցիկ զույգ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին ձյունածածկ բնապատկերի ֆոնին։ Կադրերից մեկում Գրիգորը համբուրում էր կնոջը։ «Սեր»,- մեկնաբանություններում այս հեշթեգն էր օգտագործել Հռիփսիմեն։



© NEWS.am STYLE