«Շատ գեղեցիկ». Տաթեւ Սարգսյանի ոճային կերպարը

20:03   9 փետրվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակյված կադրերում Տաթեւը սեւ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին արձակել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել՝ ընդգծելով աչքերն ու շուրթերը։ «Դու շատ գեղեցիկ ես»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է հետեւորդներից մեկը։

Ավելի վաղ հրապարակված կադրում հմայիչ դերասանուհին սպիտակ գույնի, թափանցիկ թեւերով զգեստով էր։ Տաթեւը նախընտրել էր նուրբ շպար․ շագանակագույն երանգի ստվերաներկ, բաց երանգի շրթներկ։ «Մի կտոր ներդաշնակություն»,- հրապարակումը անգլերեն լեզվով մակագրել էր դերասանուհին, որի հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել։



© NEWS.am STYLE