Մեգան Մարքլն ու արքայազն Հարին ռեստորանում զվարճացել են Ջեյ Լոյի եւ նրա փեսացուի հետ

23:03   9 փետրվարի, 2020

38-ամյա Մեգան Մարքլն ու 35-ամյա արքայազն Հարին թագավորական պարտականություններից հրաժարվելուց հետո հագեցած կենսակերպ են վարում։ Սասեքսի դուքսերը հանուն ներդրումային գագաթնաժողովի լքել են Կանադան։

Միջոցառումը տեղի է ունեցել Մայամիում։ Արքայադուստր Դիանայի որդին ելույթ է ունեցել բիզնեսի աշխարհում ամենահարուստ ու ազդեցիկ մարդկանցից մեկի առաջ։ Միջոցառման հյուրերի շարքում էր Ջենիֆեր Լոպեսը փեսացուի՝ Ալեքս Ռոդրիգեսի հետ։ Դուքսերն այս զույգի հետ շփումը շարունակել են ոչ պաշտոնական միջավայրում։

Աստղային քառյակը լյուքսային ռեստորան է գնացել։ Նրան արագ լեզու են գտել միմյանց հետ։ «Հարին ու Մեգանը մտերմացել են Ջենիֆերի ու Ալեքսի հետ։ Երգչուհին ուրախությամբ ամուսիններին նրանց որդու՝ Արչիի հետ հրավիրել է Մայամիի իր առանձնատուն՝ երեխաներին ծանոթացնելու համար»,- The New York Post-ին հայտնել է ինսայդերը։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝  Chris Jackson/Getty Images, Charles Sykes/Invision/AP, WPA Pool/Getty



© NEWS.am STYLE