Մարդիկ, որոնց հետ շփումը պետք է դադարեցնել

21:12   21 փետրվարի, 2020

1. Մարդիկ, որոնք սթրես են բերում ձեր կյանք

Սթրեսը միշտ չէ, որ ամբողջությամբ բացասական է: Եթե ինքներդ այդպես եք կարծում, ապա այդպես է: Երբեմն սթրեսը կարող է շարժառիթ հանդիսանալ կամ կյանքի լավ դաս դառնալ: Այնպես որ՝ ժամանակավոր սթրեսային իրավիճակները նույնիսկ օգտակար են: Բայց թույլ մի տվեք, որ շրջապատի մարդիկ ձեզ համար սթրեսի պատճառ դառնան: Եթե ձեր կյանքում կան մարդիկ, որոնք ստիպում են սթրես ապրել, նշանակում է՝ նրանց ձեր շրջապատից բացառելու ժամանակն է: Ոչ ոք սթրեսի լրացուցիչ չափաբաժնի կարիք չունի:

2. Մարդիկ, որոնք օգտագործում են ձեզ

Եթե անկեղծ լինենք, բոլորն էլ այս կամ այն չափով օգտագործում են միմյանց, եւ դա նորմալ է: Մենք փոխկապակցված ենք այլ մարդկանց հետ, քանի որ նրանք որոշակի օգուտ են բերում մեզ: Մարդկանց մեծ մասն օգտագործում է մեզ՝ միաժամանակ նպաստելով մեր բարեկեցությանը: Բայց երբեմն լինում են մարդիկ, որոնք օգտագործում են մեզ՝ մեզ ցավ պատճառելով, օգտվելով մեզանից: Նման մարդիկ թունավորում են մեր գոյությունը, մակաբույծի քաշում ամբողջ հյութը: Նման մարդիկ տեղ չունեն մեր կյանքում:

3. Մարդիկ, որոնք ձեզ չեն հարգում

Յուրաքանչյուր մարդ արժանի է փոխադարձ հարգանքի: Միայն այդ դեպքում են գործում հարգանքի օրենքները: Եթե ձեր կյանքում կան մարդիկ, որոնք փոխադարձությամբ չեն պատասխանում ձեր հարգանքին, հեռացրեք նրանց ձեր կյանքից:

4. Մարդիկ, որոնք անընդհատ ձգտում են ձեզ ցավ պատճառել

Երբեմն մարդիկ հիմար են լինում: Մարդիկ, որոնց մենք թույլ ենք տալիս մեր կյանքի մաս կազմել, նրանք են, որոնց հանդեպ մենք անտարբեր չենք: Երբեմն նրանից ոմանք մեզ ցավ են պատճառում, եւ խնդիրն այն է, որ ամենասուր ցավը պատճառում են նրանք, ում մենք առավելապես կապված ենք, որոնց կարծիքը մեզ համար շատ կարեւոր է: Բայց եթե ձեր կողքին կա մարդ, որը նույնիսկ չի էլ ջանում դադարել ձեզ վնաս հասցնել, դուրս մղեք նրան ձեր կյանքից:

5. Մարդիկ, որոնք չեն կարող ձեզ չստել

Բոլորն էլ ստում են: Երբ ծանոթանում եք մեկի հետ, նա, հավանաբար, ծանոթության առաջին րոպեներին ստում է ձեզ: Մեր կյանքում ստի մեծ մասն անվնաս է, բայց չի ստում մեկը, որին դուք վստահում եք: Ձեր կյանքը լցրեք մարդկանցով, որոնց կարելի է վստահել, եւ ձեզ ավելի լավ կզգաք:

6. Մարդիկ, որոնք ձեր երեսին ժպտում են, մեջքից՝ թքում

Նման սրիկաները, ձեր ընկերը ձեւանալով, ձեր թիկունքում պատմում են, թե ինչպիսի ոչնչություն եք դուք: Նրանք կփչացնեն ձեր համբավը, իսկ բոլորս էլ գիտենք, որ լավ համբավը շատ թանկ արժե:

 

Աղբյուրը՝ MyJane.ru



© NEWS.am STYLE