Ճարպային դիետա

18:10   23 փետրվարի, 2020

Լեհ դիետոլոգների կողմից մշակված և Յան Կվասնեվսկու կողմից փորձարկված   ճարպային դիետան օգնում է ոչ միայն զգալի նիհարել, այլ նաև բուժել այնպիսի հիվանդություններ, որոնք կապված են լյարդի , երիկամի , սրտանոթային համակարգի և նույնիսկ շաքարախտի հետ։

Ամենօրյա  սննդակարգի օրինակելի տարբերակ.

Նախաճաշին` ձու խարխզիի հետ կամ առնվազն 3 ձվով ձվածեղ,  կարագով կամ  խոհարարական յուղով  հացի մի փոքր կտոր, ցանկացած առանց շաքարի թեյ: Ճաշին` 130-170գ.  ոչ շատ յուղոտ տապակած խոզի միս, մի քանի կտրատած, կարագով եփված կարտոֆիլ և թթու դրած վարունգ:

Ընթրիքին` մի քանի շոռակարկանդակ կարագով , 200 մլ ճարպային  սերուցք և ոչ քաղցր մարմալադ բաժակի մեկ չորրորդի չափով:

Այնուամենայնիվ գոյություն չունի սնունդ ընդունելու խիստ  կանոնակարգ կամ էլ ընդունման որոշակի չափ:

Սնվել պետք է միայն այն ժամանակ, երբ քաղց ես զգում: Ժամանակային սահմանափակումներ նույնպես չկան: Այս սննդակարգին պետք է միանգամից անցնել, աստիճանաբար անցումը կարող է վատ ազդեցություն ունենալ արդյունքի վրա, ինչպես նաև հարմարվելու ընթացքին :Միանգամից մարդը լցվում է էներգիայով և  աշխուժությամբ, իսկ առողջությունը միանգամից բարելավվում է:

Ճարպային դիետա պահելուց մի քանի ամիս անց  քաշը կարգավորվում է և դառնում կայուն, հատկապես եթե պարբերաբար հետևել դրան:

Յան Կվանեւսկին ավելի քան 30 տարի զբաղվում է սննդակարգի  խնդիրներով: Նրա մշակած սննդակարգի օրաբաժինը հիմնվում է սննդի ամենօրյա ընդունման հետևյալ կանոնների վրա. մինչև 3,5 ճարպի միավոր, սպիտակուցներ` 1,0 միավոր, ածխաջրեր`0,8 միավոր: Մեծ քանակությամբ սպիտակուցները (19 տոկոս՝ սովորական 12 –ի փոխարեն) ճարպային դիետայում բացատրվում է սպիտակուցի պարտադիր և  բջիջների  ամբողջական ձեւավորման  մեջ անփոխարինելի դերով: Ածխաջրի  ավելցուկը ժամանակի հետ վերածվում է ավելորդ քաշի, հենց դրա համար էլ օրական 50 գրամը բավարար է, այն էլ բացառապես ճարպերի վերամշակման համար:



© NEWS.am STYLE