Հինգ անտանելի սովորություն, որոնք կարող են առաջ բերել գործընկերների ատելությունը

21:12   27 փետրվարի, 2020

Ես  հիանալի եմ

Ինչ էլ որ Ձեզ պատմի Ձեր մայրը , հարկ չկա  Ձեզ նախօրոք բոլորից խելացի համարել: Պետք չէ բոլորին նախատել, հայտնել Ձեր այդքան կարևոր կարծիքը, երբ Ձեզ մոտ ինչ-որ բանի մասին վիճաբանում են: Միգուցե (Դուք միայն պատկերացրեք), որ Ձեր գործընկերներն ի վիճակի են հարթելու այդ խնդիրը առանց Ձեր մասնակցության:

Փնթի

Դուք հպարտորեն քայլում եք գրասենյակով ,անփութորեն շաքարավազը սուրճի մեջ խառնելով, բայց Ձեր գործընկերները  արժանապատվության և կոկիկության   փոխարեն տեսնում են միայն խցանված լվացարանակոնքը, որի մեջ Դուք լցրել եք եփուկի ավելցուկը և սեղանի վրա թեյնիկի շուրջբոլորը նույնպես ավելցուկներ են: Չգիտես ինչու բոլորը երես են թեքում քեզանից: Բայց ինչ արտասովոր բան կա այդտեղ` դե  կոտլետ էիք կերել սխտորով, որից հետո էլ ծխել էիք...

Շատախոս

Եթե Ձեզ բախտ չի վիճակվել առանձնասենյակ ունենալ, փորձեք չխանգարել Ձեր մյուս աշխատակիցներին( ինչով էլ որ զբաղված լինեն): Խոսեք հանդարտ տոնով , ցածրաձայն, փորձեք ազատվել մտքերը բարձրաձայն արտահայտելու սովորությունից: Ավելին  պետք չէ ամբողջ գրասենյակով պատնել ,թե ինչպես եք երեկ Բորյուսիկի հետ, դե Դուք հասկացաք…Եվ իհարկե անջատեք հեռախոսի ձայնը:

Շողոքորթ

Դուք ցանկանում եք լինել  ամենագլխավորը՞, կորպորատիվների ժամանակ դուք  բաժա՞կ եք բարձրացնում ղեկավարների համար: Դուք պատրաստ եք պատմել բոլորին Ձեր գործընկերների անձնական կյանքի մանրամասնե՞րը: Հնարավոր է, որ այդ ամենն ունենա որոշակի արդյունք, բայց դա հավանաբար չի լինի Ձեր գործընկերների սերը:

Ստեղծագործող

Դուք հանճար եք: Ինչո՞ւ թաքցնել այդ ամենը մարդկանցից:

Թող իմանան, որ նրանց բախտ է վիճակվել աշխատելու ստեղծագործողի հետ: Երեք օր մի լվացվեք , կապեք Ձեր սիրելի փողկապը՝ սիրելի մուլտֆիլմի հերոսներով , թողեք որ աճի Ձեր մորուքը , և փշուրներ լցրեք վրան: Ահա և գործընկերների խորը ատելությունը պատրաստ է:



© NEWS.am STYLE