ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   18 փետրվարի, 2020

ԽՈՅԵՐ

Հիանալի օր է, որպեսզի սիրելիի հետ գնաք բնության գիրկը: Սովորաբար բնության գրկում մարդիկ շատ են փոխվում, հանում են քաղաքային դիմակներն ու ավելի անկեղծ դառնում:

ՑԼԵՐ

Ինչ էլ որ պատահի այսօր ձեր սիրելիի եւ ձեր միջեւ, այն էլ ավելի կմտերմացնի ձեզ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր լավ կանեք գիշերը սիրելիի հետ զբոսնեք փողոցում: Իդեալական կլիներ, իհարկե, անապատը, որտեղ դուք կզգայիք ձեզ ավելի ազատ, սակայն ավելի հեշտ է դա կազմակերպել քաղաքում` գիշերով:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին կթվա, թե նա հումորի բացառիկ զգացողություն ունի, իսկ դուք այդքան էլ համաձայն չեք լինի դրա հետ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Բոլոր երազանքները, վաղ թե ուշ, կատարվում են: Այսօր հենց այդ օրերից մեկն է ձեզ համար:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեզ պետք  կգա ձեր լավ հիշողությունը: Հենց դրա շնորհիվ դուք արագ կլուծեք սիրելիի որոշ խնդիրներ, իսկ նրան կմնա միայն հիանալ ձեզանով եւ շնորհակալություն հայտնել:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այս գիշեր ձեր տեսած երազը կկատարվի: Այն կպատմի այն մասին, թե մոտ ապագայում ինչ կկատարվի ձեզ հետ: Աշխատեք հիշել երազը:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ստիպված չի լինի ձեզ երկար համոզել ինչ-որ բանում: Դուք պատրաստակամ կլինեք ամեն բանի առանց վեճերի, սակայն աստղերը հուշում են մի փոքր անհասանելիություն ցուցաբերել, որպեսզի սիրելիի համար ավելի հետաքրքիր լինեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելիից սպասեք ծաղրական քննադատությունների ձեր վերաբերյալ, սակայն չարժե կորցնել լավատեսությունը: Հավատացեք ձեր համատեղ ու լուսավոր ապագային:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելիին հեշտ չի լինի ձեզ բացատրել, թե ինչու  եք դուք սխալ եւ ինչու չարժե վարվել այնպես, ինչպես դուք ճիշտ եք համարում:

ՋՐՀՈՍՆԵՐ

Դուք այսօր կտխրեք, քանի որ ձեր կյանքում ավարտին է մոտենում ինչ-որ կարեւոր եւ լավ շրջան:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք պետք է զգույշ լինեք ձեր մտքերը ձեւավորելիս եւ սիրելիին դրանք հայտնելիս:

Աղբյուրը՝ Junona.org

 



© NEWS.am STYLE