ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   20 փետրվարի, 2020

ԽՈՅԵՐ

Այսօր պետք է շատ լուրջ վերաբերեք սիրելիի խոսքերին՝ անգամ եթե նա ոչ մի նոր եւ կարեւոր բան չասի: Պարզապես միայն այդ դեպքում դուք կկարողանաք որսալ նրա տրամադրության փոփոխությունները եւ նրա վերաբերմունքը ձեր հանդեպ: 

ՑԼԵՐ

Այսօր սիրելին կցանկանա հստակություն մտցնել ձեր հարաբերություններում, որին նա կհասնի ամեն գնով: Այնպես որ, եթե ոչ մի կոնկրետ պատասխան նրա հարցերին չեք կարող տալ, ստիպված եք լինելու տեղում հորինել համոզիչ ինչ-որ մի բան:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր հիանալի օր է, որպեսզի սիրելիին ծանոթացնեք ձեր ընկերների հետ: Հավանականությունը, որ նրանք միմյանց դրական կերպ կընդունեն, այսօր առավել մեծ է:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ոչ մի դեպքում ենթադրություներ մի արեք այն մասին, թե ինչու ձեզ մոտ ոչինչ չի ստացվի ձեզ դուր եկած անձնավորությանը գրավելու հարցում: Դրանք կարող են սխալ լինել եւ փչացնել ամեն բան: Իրականում ամեն ինչ ավելի հեշտ է:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Համբերատար եղեք ձեր սիրելիի սխալների հանդեպ: Նա այսօր միանգամայն կարող է սավառնել ամպերի մեջ: Դա ոչ մի կերպ չի արտահայտվի ձեր հանդեպ նրա վերաբերմունքի մեջ, բայց, ահա, պահվածքի վրա կանդրադառնա:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր աստղերը հուշում են ձեզ ընկերների հետ հավաքվել ինչ-որ մի սրճարանում եւ թեյի սեղանի շուրջ խաղաղ զրույց ունենալ, միասին պլաններ կազմել ապագայի հետ կապված եւ այլն:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելիի հետ վարվեք այնպես, ինչպես կցանկանայիք, որ նա վարվեր ձեզ հետ: Ամենայն հավանականությամբ, հենց այսօր նման համակարգը կաշխատի լավագույն կերպով, եւ դուք կտեսնեք դրա արդյունքը:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր դուք քչախոս կլինեք եւ ցանկություն չեք ունենա շփվելու: Կարող եք բավարարվել սիրելիի հետ համբույրով կամ էլ նրան SMS գրելով:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր կցանկանաք ձեզ ուրախ պահել սիրելիի ներկայությամբ, սակայն շատ հնարավոր է, որ նա չցանկանա կիսել ձեզ հետ ձեր ուրախությունը:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Ասում են, որ սիրահար զույգերից մեկը սիրում է, մյուսը թույլ է տալիս, որ իրեն սիրեն: Այս ասացվածքն առավել արդիական է ձեր դեպքում: Մնում է միայն պարզել, թե ձեզանից ով է սիրում ավելի շատ: 

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելին ձեզ շատ պատասխանատու եւ կարեւոր գործ կհանձնարարի, որի կատարմանը դուք պետք է լուրջ վերաբերեք: Դա յուրահատուկ թեստ կդառնա ձեր միության համար:

ՁԿՆԵՐ

Այսօր կհասկանաք, որ դուք չեք փոխվել այն ժամանակահատվածում, որն անցել է ձեր առաջին սիրուց հետո եւ որ դուք նրա ներկայությամբ շարունակում եք ձեզ անվստահ եւ անհարմար զգալ:

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE