«Ի՞նչն է կնոջը գեղեցկացնում». Մարիամ Ալեքսանյանն՝ էլեգանտ կերպարում

18:49   10 փետրվարի, 2020

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Մարիամը սեւ զգեստ է կրում։ Նա հավաքել է մազերն ու գեղեցիկ շպարով է։ Կերպարն ամբողջացրել է խոշոր աքսեսուարը՝ ականջօղը։ «Ձեր կարծիքով՝ ի՞նչն է կնոջը գեղեցկացնում: Իմ կարծիքով՝ խելքը, կանացիությունը եւ իր տղամարդը»,- գրել է նա։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին պուտավոր զգեստ էր կրում, որը համադրել էր լայնեզր գլխարկի հետ։ Դերասանուհին վառ շպարով էր, շուրթերն ընդգծված էին կարմիր շրթներկով։ Մարիամը խոշոր աքսեսուարներ էր ընտրել՝ ականջօղեր։ «Ամենասիրունը եւ ինձ բնորոշողը 3-րդ նկարն է։ Ըստ ձեզ՝ ո՞րն է իսկական Մարիամը: 1. Նուրբ, միշտ ներդաշնակ։ 2. Ժպտուն։ 3. Խելառ, աննորմալ։ Հ.Գ. Նկարը Հայկո Հովհաննիսյանն է անմահացրել»,- գրել էր նա։

Լուսանկարը՝ @hayk_starslife 



© NEWS.am STYLE