«Անուշիկ հայուհի». Սիրուշոն՝ նուրբ կերպարում

15:17   10 փետրվարի, 2020

Երգչուհի Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի, տաք բլուզ է կրում։ Նա արձակել է մազերն ու նուրբ շպարով է։ Կերպարն ամբողջացնում են մատանիները։ Հետեւորդները հաճոյախոսություններ են գրել երգչուհուն. «Նուրբ ու գեղեցիկ», «անուշիկ հայուհի»։

Ավելի վաղ հրապարակված կադրում երգչուհին ձմեռային կերպարում էր՝ բլուզ, ջինսե տաբատ, արեւային ակնոց։ Ոճային Սիրուշոն կերպարը համադրել էր սեփական ապրանքանիշի զարդերի հետ։ Կադրում նա մեղմ սիրում էր շանը, իսկ հրապարակմանը կից գրել էր․ «Իրական ընկերություն»։



© NEWS.am STYLE