«Օսկար»-ի պատմության ընթացքում առաջին անգամ մրցանակ է հանձնել Դաունի համախտանիշով տառապող դերասանը

14:43   10 փետրվարի, 2020

Ամերիկացի դերասան Զաք Գոթզագենը, որը տառապում է Դաունի համախտանիշով, մտել է «Օսկար» մրցանակաբաշխության պատմության մեջ։ Նա Շայա Լաբաֆի հետ բարձրացել է կինոմրցանակաբաշխության բեմ՝ հայտարարելու «Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում դափնեկիրների անունները։

«Օսկար»-ի 92-ամյա պատմության ընթացքում սա առաջին դեպքն էր, երբ Դաունի համախտանիշով տառապող մարդը հանձնել է հեղինակավոր կինոմրցանակը։

Картинки по запросу

Հաղթող են դարձել ռեժիսոր Մարշալա Քարիի «The Neighbors' Window» («Հարեւանների պատուհանը») ֆիլմի ստեղծողները։ 24-Lifestyle-ի հաղորդմամբ՝ Զաքը նախ սխալ է հայտարարել ֆիլմը՝ այն անվանելով «Հարեւանների այրին», Շայան արագորեն ուղղել է նրան, եւ նրանք միասին հաղթողներին են հանձնել ցանկալի մրցանակը։

Լուսանկարները՝ Getty Images

 



© NEWS.am STYLE